«Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Արփինե Իսախանյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, ապրանքանիշը՝ «Բուրջուա»)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:


 


Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիմքով արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։


 


Ի մասնավորի, հայտնաբերվել են հետևյալ խախտումները.


 


Չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը։


 


Չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկում և ընթացիկ վերանորոգում, ինչպես նաև արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները։


 


Արտադրամասի հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։


 


Առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև նպաստել է խոնավության խտացմանը։


 


Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։


 


Սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։


 


Տնտեսավարողին տրվել են հայտնաբերված խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ և սահմանվել է ժամկետ։

Դիտումների քանակ4

Leave a comment