Սրտանոթային հիվանդություններն ու քաղցկեղը վաղաժամ մահվան հիմնական պատճառներից են, իսկ ծխախոտի օգտագործումը` դրանց կարևորագույն կանխարգելելի ռիսկի գործոններից է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ հենց այդ պատճառով է ընդունվել հանրային վայրերում ծխելու արգելքը:
Հայաստանում 2025 թվականին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից մինչև 65 տարեկան 3639 մարդ է մահացել։ Մահացածներից 2462-ը տղամարդիկ են եղել։
«Հենց այդ պատճառով ծխախոտի և նիկոտինային արտադրանքի օգտագործումը սահմանափակող և բնակչության առողջությունը պաշտպանող օրենսդրությունը պարզապես արգելք չէ։ Այն մարդկանց կյանքի և առողջության պաշտպանություն է»,-ասվում է գրառման մեջ: