Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը 1 ամսով կալանավորվել է

Բաժանորդագրվել

Երեկ հայտնի դարձավ, որ Քասախի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը և ևս 5 անձ ձերբակալվել են։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նշենք, որ Արա Մկրտչյանը նախկին պատգամավոր («Պատիվ ունեմ» խմբակցություն) Աննա Մկրտչյանի հայրն է։

Երեկ հայտնի դարձավ, որ Քասախի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը և ևս 5 անձ ձերբակալվել են։ ՔԿ–ից հայտնեցին նաև, որ մյուս 4 անձի նկատմամբ վարչական հսկողություն և բացակայելու արգելք է սահմանվել, իսկ 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք։

ՀՀ ՔԿ-ն պնդում է, որ Քասախի նախկին ղեկավարը կեղծ աճուրդների միջոցով 228 մլն դրամ շուկայական արժեքով 28 հողամաս է օտարել։

Արամ Մկրտչյանի և համայնքապետարանի նախկին աշխատակիցներից 5-ի նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով: Բոլորը ձերբակալվել են։

Հիշեցնենք, որ Արա Մկրտչյանը 25 տարի շարունակ՝ 1996-2021 թթ․, եղել է Քասախի գյուղապետը/համայնքի ղեկավարը: 2021 թվականին նրան մեղադրանքներ են առաջադրվել մի քանի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և գույքի յուրացման հատկանիշներով: Անցել է մի շարք դատական գործընթացներով։

Leave a comment