Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել

Քաղաքականություն

11.08.2026 | 10:20

Ռուսական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարվածել են Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի հինգ շրջանների, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սինելնիկովսկի շրջանում վնասվել են լոգիստիկ ընկերության պահեստ և բազմաբնակարան շենք։ 47-ամյա տղամարդ է զոհվել, 7-ամյա աղջիկ՝ վիրավորվել։

Կրիվոյ Ռիգի շրջանում զոհվել է 15-ամյա տղա, վիրավորվել են ևս երկու դեռահասներ։

Պավլոգրադի շրջանում էլ հարված է հասցվել մասնավոր տանը, որի հետևանքով զոհվել է 1 մարդ։

Նիկոպոլի շրջանում վնասվել են վարչական շենք, հանրակացարան և խանութ։ Կամենսկի շրջանում վիրավորվել է երկու մարդ, իսկ մասնավոր տուն է ավերվել։

 

 

 

Leave a comment