Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Բաժանորդագրվել

Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը Վրաստանով կապում է Ռուսաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է նաև բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար», – ասվում է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ բեռնատարների համար ճանապարհը փակ էր փետրվարի 9–ի առավոտյան ժամերից։

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։

Leave a comment