https://arm.sputniknews.ru/20260811/39-000-vard-vochnchacvel-e-keghts-pastatghti-himqvov-petutjuny-chi-parzabanum-vov-e-tvel-dranq-105630653.html
39 000 վարդ ոչնչացվել է կեղծ փաստաթղթի հիմքով. ՀՀ–ից չեն պարզաբանում՝ ով է տվել դրանք
39 000 վարդ ոչնչացվել է կեղծ փաստաթղթի հիմքով. ՀՀ–ից չեն պարզաբանում՝ ով է տվել դրանք
Sputnik Արմենիա
Հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում ոչնչացվել էր Հայաստանից ներկրված 39,2 հազար հատ թարմ կտրած վարդի խմբաքանակ։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T10:11+0400
2026-08-11T10:11+0400
2026-08-11T10:16+0400
վարդ
ծաղիկ
հայաստան
բելառուս
ռուսաստան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/105007561_0:78:1500:922_1920x0_80_0_0_64bcab98ee15975589376dc83885af91.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանից Ռուսաստան Բելառուսով, կեղծ փաստաթղթերի հիմքով, ներկրված ավելի քան 39 հազար վարդի ոչնչացման վերաբերյալ պետությունը հստակ պատասխաններ չունի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում ոչնչացվել է Հայաստանից ներկրված 39,2 հազար հատ թարմ կտրած վարդի խմբաքանակ։ Որոշումը կայացվել է Ռուսաստան կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով։ Խոսքը ոչ միայն ավելի քան 39 հազար ծաղկի, այլև կեղծ փաստաթղթերի մասին է։Գերատեսչությունը նաև չի պատասխանել, թե ինչ փաստաթղթերով է բեռը շարժվել Բելառուսից դեպի Ռուսաստան, ով է դրանք տրամադրել, և արդյոք այդ փաստաթղթերը որևէ կապ ունեցել են Հայաստանի իրավասու մարմինների կողմից տրամադրված բուսասանիտարական փաստաթղթերի հետ։ՍԱՏՄ-ից միայն հայտնել են, որ Ռուսաստանի կողմից սահմանափակումը կիրառելուց հետո (մայիսի 22-ից) Հայաստանից Ռուսաստան ծաղիկ տեղափոխելու բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրվում։ Միևնույն ժամանակ կառույցից նշել են, որ չեն վերահսկում արտահանողի լոգիստիկ երթուղիները, քանի որ այդ լիազորությունը չունեն։Այսպիսով՝ գործարարը կորցրել է ամբողջ խմբաքանակը, սակայն պետական մարմնի արձագանքը չի ներառել ո՛չ վնասի գնահատում, ո՛չ փոխհատուցման մեխանիզմ, ոչ էլ միջամտության որևէ արդյունք։
բելառուս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/105007561_84:0:1417:1000_1920x0_80_0_0_25aff924694c2e145f006b7bb476ad87.jpg.webp
վարդ, ծաղիկ, հայաստան, բելառուս, ռուսաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
վարդ, ծաղիկ, հայաստան, բելառուս, ռուսաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում ոչնչացվել էր Հայաստանից ներկրված 39,2 հազար հատ թարմ կտրած վարդի խմբաքանակ։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանից Ռուսաստան Բելառուսով, կեղծ փաստաթղթերի հիմքով, ներկրված ավելի քան 39 հազար վարդի ոչնչացման վերաբերյալ պետությունը հստակ պատասխաններ չունի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Տվյալ խմբաքանակի, դրա ծագման կամ արտադրողի մասին տեղեկատվության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը չի տիրապետում»,- թերթին հայտնել են ՍԱՏՄ-ից՝ պատասխանելով այդ խմբաքանակի ծագման, արտադրողի, փաստաթղթերի, վնասի և ոչնչացման մասին հարցին: Ընդ որում, հարցն ուղղվել է էկոնոմիկայի նախարարություն, սակայն այնտեղից վերահասցեագրել են ՍԱՏՄ:
ՍԱՏՄ-ից միայն հայտնել են, որ Ռուսաստանի կողմից սահմանափակումը կիրառելուց հետո (մայիսի 22-ից) Հայաստանից Ռուսաստան ծաղիկ տեղափոխելու բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրվում։ Միևնույն ժամանակ կառույցից նշել են, որ չեն վերահսկում արտահանողի լոգիստիկ երթուղիները, քանի որ այդ լիազորությունը չունեն։
Այսպիսով՝ գործարարը կորցրել է ամբողջ խմբաքանակը, սակայն պետական մարմնի արձագանքը չի ներառել ո՛չ վնասի գնահատում, ո՛չ փոխհատուցման մեխանիզմ, ոչ էլ միջամտության որևէ արդյունք։