ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց


Օգոստոսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են երկու անձինք Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանում և հարվածում միմյանց։


ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից երկու անձ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։


Կազմված փաստաթղթերը և անձինք ներկայացվել են նախաքննական մարմին։

Դիտումների քանակ15

Leave a comment