Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Ռուսաստանի շրջաններին. ի՞նչ է հայտնի այս ժամին

https://arm.sputniknews.ru/20260811/ukrainaji-zun-harvatsner-e-hascrel-rusastani-shrjannerin-inch-e-hajtni-ajs-zhamin-105629930.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1487/13/14871387_161:0:2892:2048_1920x0_80_0_0_af5936f2362391644ab7b322285c083f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, զոհ

անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, զոհ

Բաժանորդագրվել

Ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով զոհ և տուժածներ կան։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՌԴ Վորոնեժի մարզի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով մեկ տղամարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին Telegram–ում հայտնել մարզպետ Ալեքսանդր Գուսևը։

Նրա տվյալներով՝ ՀՕՊ ուժերը նախորդ գիշեր Վորոնեժի և 5 այլ շրջանների երկնքում հայտնաբերել և ոչնչացրել են 15 անօդաչու։

«Նովուսմանսկի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով ծանր վիրավորվել և հիվանդանոցում մահացել է դրսում գտնվող 49-ամյա տղամարդը։ Եվս երկու մարդ վիրավորվել են և գտնվում են հիվանդանոցում. մեկը հարձակման պահին դրսում է եղել, մյուսը՝ խոշոր լոգիստիկ կենտրոնում», – նշել է Գուսևը։

Նույն շրջանում ԱԹՍ–ի ընկնելու հետևանքով հրդեհներ են առաջացել խոշոր ընկերության երկու պահեստներում։ Օբյեկտներից մեկում հրդեհը տեղայնացվել է 16 հազար քառակուսի մետր տարածքի վրա, մյուսում 20 հազար քառակուսի մետր տարածքում փորձում են մարել կրակը։

Իր հերթին, Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել է Վորոնեժի մարզում ընկերության լոգիստիկ օբյեկտների տարհանման մասին։

«Վորոնեժի մարզում ընկերության լոգիստիկ օբյեկտները տարհանվել են անվտանգության պահանջներին համապատասխան», – ասվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչող անօդաչուների մասին։

«Երեկոյան ժամը 8:30-ից մինչև առավոտյան ժամը 6:30-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է ավելի քան 390 անօդաչու։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր ծայրամասերում։ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է թշնամու 81 անօդաչու», – նշել է Սոբյանինը սոցցանցերում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment