ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք օտարերկրացիների ավելի քան 175 հազար վիզա է չեղարկվել։
Ըստ գերատեսչության՝ այդ որոշման պատճառ են դարձել հանցավոր գործունեությունը, վիզային ռեժիմի խախտումները, խարդախությունը, բռնության կոչերը և ազգային անվտանգությանը սպառնացող այլ վտանգներ։
Չեղարկումների ճնշող մեծամասնությունը կապված է իրավախախտումների և իրավապահ մարմինների իրականացրած ձերբակալությունների հետ։ Գլխավոր պատճառների թվում նշվում են հարձակումները, հարբած վիճակում մեքենա վարելը, գողությունները և թմրանյութերին առնչվող հանցագործությունները։