Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ նորածին է հայտնաբերվել

Բաժանորդագրվել

Նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Այսօր Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ նորածին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Ժամը 20.43-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը»,– ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

«Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար»,– նշում է ՆԳՆ–ն։

Ոստիկանությունն անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Leave a comment