Մոջթաբա Խամենեին նոր նշանակում է արել

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Աբդոլլահիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Այդ մասին հետևում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի հրամանագրից։

«Հաշվի առնելով գեներալ-լեյտենանտ Աբդոլ-Ռահիմ Մուսավիի՝ ամերիկա-իսրայելական թշնամու ձեռքով պատվավոր նահատակությունը, ինչպես նաև հաշվի առնելով Ձեր արժանի ծառայությունն ու արժեքավոր փորձը՝ Ձեզ նշանակում եմ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում»,- ասված է Խամենեիի հրամանագրում, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ IRIB-ը։

Խամենեիի հրամանագրի համաձայն՝ Աբդոլլահիի տեղակալ է նշանակվել ԻՀՊԿ գեներալ Քայոմարս Հեյդարին։

Leave a comment