https://arm.sputniknews.ru/20260810/adrbejanin-petq-e-trampi-ughin-aranc-khaghaghutjan-pajmanagri-qaghaqaget-105604296.html
Ադրբեջանին պետք է «Թրամփի ուղին» առանց խաղաղության պայմանագրի. քաղաքագետ
Ադրբեջանին պետք է «Թրամփի ուղին» առանց խաղաղության պայմանագրի. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Ըստ քաղաքագետի` երբ մոտենա «Թրամփի ուղու» բուն շինարարության փուլը, այն ժամանակ ավելի հստակ կլինի՝ ինչքանով է հնարավոր դրա մեկնարկը, և ինչ կարող են անել կամ… 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T20:15+0400
2026-08-10T20:15+0400
2026-08-10T20:15+0400
հայաստան
ադրբեջան
թրամփի ուղի (tripp)
արցախ
փախստական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/03/88549910_0:109:1600:1009_1920x0_80_0_0_ed3c5371e65c2755fb40a2f53755e34e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանն առանձնապես շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, քանի որ այդ կերպ կարող է թույլ չտալ հայ–թուրքական սահմանի բացումը և միաժամանակ ստանալ ճանապարհ դեպի Նախիջևան՝ «Թրամփի ուղու» իրականացման միջոցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։Նրա խոսքով` Ադրբեջանի նախապայմանները Հայաստանից, այդ թվում Սահմանադրության փոփոխման հարցը, ոչ այնքան նախապայման են, որքան պատրվակ` խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար։Ըստ քաղաքագետի` այս պահին կա միայն իրավական գործընթացը, որի շրջանակում «Թրամփի ուղու» իրականացման համաձայնագիրը արդեն ստորագրված է, Հայաստանում փաստացի սկսել են վավերացման գործընթացը, որի շրջանակում փաստաթուղթը կքննարկվի Սահմանադրական դատարանում, հետո կվավերացվի։«Կարծում եմ` որևէ կասկած չկա, որ այդ գործընթացները արագ կընթանան, որից հետո երևի թե մինչև տարեվերջ մենք կունենանք այդ «Թրիփի զարգացման» ընկերության գրանցումը` 74% Ամերիկայի Միացյալ Նահանգների և 26% Հայաստանի Հանրապետության բաժնեմասով։ Ինչ վերաբերում է կոնկրետ շինարարության մեկնարկին, դժվար թե մենք տեսնենք մինչև 2027 թվականի սկիզբ»,–ասաց նա։Ըստ քաղաքագետի` այլ հարց է, որ երբ մոտենա արդեն բուն շինարարության փուլը, այն ժամանակ ավելի հստակ կլինի՝ ինչքանով է հնարավոր դրա մեկնարկը, և ինչ կարող են անել կամ չանել Ռուսաստանը և Իրանը այդ շինարարությունը թույլ տալու կամ թույլ չտալու համար։Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ–ում ստորագրված եռակողմ համաձայնագրի 1–ամյակի կապակցությամբ հղած ուղերձին, որում նշվում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը տեսանելի և զգալի է բոլորին, Պողոսյանը նշեց, որ չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, և դրանով ամեն ինչ ասված է։ Բացի այդ Հայաստանի մոտ 250 քառակուսի կիլոմետր տարածքը շարունակում է գտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Սահմանազատումը շատ ավելի դանդաղ տեմպերով է առաջ գնում` հաշվի առնելով, որ գործընթացը ֆորմալ սկսել է մոտ 2,5 տարի առաջ` 2024 թվականի սկզբին, և այս պահի դրությամբ սահմանագծված և սահմանազատված է, սահմանի ընդամենը 1%-ը։ Դրան գումարած` 19 հայ ռազմագերիներ շարունակում են մնալ Ադրբեջանում, նրանք դատապարտված են, և վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը։Նույն ուղերձում Փաշինյանը նաև նշել էր, որ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «ԼՂ հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում` «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, ինչը, ըստ Պողոսյանի, անթույլատրելի համեմատություն է։Ըստ քաղաքագետի` ցանկացած պարագայում, եթե անգամ հենց վաղը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվի խաղաղության պայմանագիրը, դա դեռ չի նշանակելու, որ 100%-անոց երաշխիքներ կլինեն, որ ռազմական էսկալացիա չի լինի, դրա հավանականությունը գուցե ցածրանա, բայց չի զրոյանա։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/03/88549910_0:0:1422:1066_1920x0_80_0_0_c30ffe4f661f841d9ec9ef87dae0011b.jpg.webp
հայաստան, ադրբեջան, թրամփի ուղի (tripp), արցախ, փախստական
հայաստան, ադրբեջան, թրամփի ուղի (tripp), արցախ, փախստական
Ըստ քաղաքագետի` երբ մոտենա «Թրամփի ուղու» բուն շինարարության փուլը, այն ժամանակ ավելի հստակ կլինի՝ ինչքանով է հնարավոր դրա մեկնարկը, և ինչ կարող են անել կամ չանել Ռուսաստանը և Իրանը այդ շինարարությունը թույլ տալու կամ թույլ չտալու համար։
«Ադրբեջանի համար լավագույն սցենարն է, երբ չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, չկա նաև հայ – թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորում, չկա Հայաստան – Թուրքիա բաց սահման, չկա Հայաստան – Նախիջևան բաց սահման, չկա Հայաստան – Իրան ճանապարհ Նախիջևանի միջոցով, բայց դրա փոխարեն կա «Թրամփի ուղի», որը հնարավորություն է տալիս Ադրբեջանին կապ ունենալ Նախիջևանի հետ»,–ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի նախապայմանները Հայաստանից, այդ թվում Սահմանադրության փոփոխման հարցը, ոչ այնքան նախապայման են, որքան պատրվակ` խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար։
Ըստ քաղաքագետի` այս պահին կա միայն իրավական գործընթացը, որի շրջանակում «Թրամփի ուղու» իրականացման համաձայնագիրը արդեն ստորագրված է, Հայաստանում փաստացի սկսել են վավերացման գործընթացը, որի շրջանակում փաստաթուղթը կքննարկվի Սահմանադրական դատարանում, հետո կվավերացվի։
«Կարծում եմ` որևէ կասկած չկա, որ այդ գործընթացները արագ կընթանան, որից հետո երևի թե մինչև տարեվերջ մենք կունենանք այդ «Թրիփի զարգացման» ընկերության գրանցումը` 74% Ամերիկայի Միացյալ Նահանգների և 26% Հայաստանի Հանրապետության բաժնեմասով։ Ինչ վերաբերում է կոնկրետ շինարարության մեկնարկին, դժվար թե մենք տեսնենք մինչև 2027 թվականի սկիզբ»,–ասաց նա։
Ըստ քաղաքագետի` այլ հարց է, որ երբ մոտենա արդեն բուն շինարարության փուլը, այն ժամանակ ավելի հստակ կլինի՝ ինչքանով է հնարավոր դրա մեկնարկը, և ինչ կարող են անել կամ չանել Ռուսաստանը և Իրանը այդ շինարարությունը թույլ տալու կամ թույլ չտալու համար։
Նույն ուղերձում Փաշինյանը նաև նշել էր, որ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «ԼՂ հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում` «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, ինչը, ըստ Պողոսյանի, անթույլատրելի համեմատություն է։
«Որևէ պարագայում չի կարելի հավասարության նշան դնել փախստական դարձած արցախահայերի և Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների միջև, դրանք լրիվ այլ կատեգորիաներ են։ Արցախը միշտ ունեցել է ինքնավար կարգավիճակ, եղել է չճանաչված, բայց անկախ պետություն, Արցախյան հակամարտությունը ճանաչված է եղել միջազգային հանրության կողմից, եղել է Մինսկի խումբ, որոնք ֆիքսել են, որ կա ղարաբաղյան հակամարտություն, առաջարկվել են տարբեր լուծումներ այդ հակամարտության կարգավորման համար, այդ թվում` նաև հանրաքվեի անցկացման անհրաժեշտություն»,–ասաց Պողոսյանը։
Ըստ քաղաքագետի` ցանկացած պարագայում, եթե անգամ հենց վաղը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվի խաղաղության պայմանագիրը, դա դեռ չի նշանակելու, որ 100%-անոց երաշխիքներ կլինեն, որ ռազմական էսկալացիա չի լինի, դրա հավանականությունը գուցե ցածրանա, բայց չի զրոյանա։