Կանադան շտապում է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել՝ նոր մաքսատուրքերից խուսափելու համար

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սպառնալիքը Կանադային ստիպել է արագացնել Վաշինգտոնի հետ առևտրային բանակցությունները։

Դոնալդ Թրամփի՝ Կանադայից ներմուծվող շուրջ 20 մլրդ դոլարի ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրք սահմանելու սպառնալիքից հետո կողմերը բարձր մակարդակի բանակցություններ և հեռախոսազրույցներ են անցկացրել։

Կանադան հույս ունի առաջիկա օրերին հասնել ժամանակավոր համաձայնության, որը կթուլացնի պողպատի, ալյումինի, ավտոմեքենաների և փայտանյութի նկատմամբ գործող ամերիկյան մաքսատուրքերը։ Փոխարենը Օտտավան պատրաստակամություն է հայտնել քննարկել Վաշինգտոնի որոշ պահանջների կատարումը, այդ թվում՝ ամերիկյան ալկոհոլի վաճառքի սահմանափակումների վերացումը որոշ նահանգներում։

Սակայն Կանադան զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր սահմանի նաև գարեջրի, կաթնամթերքի և նրբատախտակի նկատմամբ, բանակցությունները կարող են մտնել ավելի լարված փուլ։

Կանադայի Առևտրի պալատի նախագահ Քենդիս Լեյնգի խոսքով՝ ժամանակավոր համաձայնության հասնելու հավանականությունը բարձր է, սակայն վերջնական որոշումը կախված է Սպիտակ տնից։

Leave a comment