Պռոշյանում այրվել են խոտածածկույթ և հնամաշ անվադողեր (PAN.am)

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 14։42-ին, ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում խոտածածկույթի և ծառերի այրվելու վերաբերյալ։

Նախարարության փրկարար ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 7000 քմ տարածքում այրվել են խոտածածկույթ և մոտ 30 խմ կուտակված հնամաշ անվադողեր, իսկ պտղատու ծառերը ջերմահարվել են։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին։

Leave a comment