Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի այցեքարտն է․ ԿԲ

Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի տնտեսության և ընդհանրապես երկրի ինքնատիպ այցեքարտն է, հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյանը


ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի տնտեսության և ընդհանրապես երկրի ինքնատիպ այցեքարտն է, հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյանը:


«Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել համաշխարհային տնտեսությունում՝ բազմաթիվ ցնցումներ, արտաքին շոկեր և առկա տատանողականություն, ես կարծում եմ, որ մենք կարողացանք ապահովել ֆինանսական շուկաների կայունությունը, ֆինանսական շուկաների բնականոն աշխատանքը, ինչպես նաև գնային կայունությունը մեր տնտեսությունում», – ասել է նա Հանրային ռադիոյին տված հարցազրույցում:


Այս կապակցությամբ, որպես համեմատություն, Պողոսյանը բերել է մարդու առողջության օրինակը:


«Երբ դուք առողջ եք, սովորաբար շատ չեք մտածում այն մասին, թե ինչպես է աշխատում ձեր սիրտը կամ մյուս օրգանները: Բայց երբ ձեզ մոտ ինչ-որ խնդիրներ են առաջանում, դուք սկսում եք փորձել ախտորոշել, թե ինչպես է ամեն ինչ աշխատում», – պարզաբանել է նա:


Նշելով, որ Հայաստանի տնտեսությունն առողջ է, և մակրոտնտեսական կայունությունն ապահովված է, Պողոսյանն ասել է, որ հենց դրանով երկիրը կարող է մրցել այլ երկրների հետ ներդրողներ գրավելու համատեքստում:


«Կայունությունը մեր ակտիվն է», – ընդգծել է նա:


 


 

Leave a comment