«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշեց չտապալել Ազգային ժողովի նախագահի ընդդիմադիր տեղակալի ընտրությունը: Թեպետ ընդդիմությունը ոչ մի ձայն չէր տվել կառավարող խմբակցության առաջադրած խորհրդարանի նախագահի և փոխնախագահների թեկնածուների օգտին, ՔՊ-ն ապահովեց անհրաժեշտ քանակությամբ կողմ ձայներ, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանն ընտրվի: Խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը նշեց, որ դա ոչ թե պարտավորություն էր, այլ՝ բարի կամքի դրսևորում:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում:
Դիտումների քանակ2