https://arm.sputniknews.ru/20260810/gitakcvats-charagvortsutjunner-rd-agn-n-belgvorvodum-ev-nizhnekamskum-harvatsneri-masin-105607122.html
Գիտակցված չարագործություններ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բելգորոդում և Նիժնեկամսկում հարվածների մասին
Գիտակցված չարագործություններ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բելգորոդում և Նիժնեկամսկում հարվածների մասին
Sputnik Արմենիա
Զախարովան միջազգային հանրությանը և անկախ լրատվամիջոցներին կոչ է արել կոշտ գնահատական տալ Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական գործողություններին: 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T17:14+0400
2026-08-10T17:14+0400
2026-08-10T17:14+0400
նիժնեկամսկ
անօդաչու թռչող սարք (աթս)
բելգորոդ
զոհ
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104300675_0:19:2832:1611_1920x0_80_0_0_b3063a75232811e66d088da8345fc0cb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Կիևը գիտակցաբար չարագործություններ է իրականացնում ահաբեկչական նպատակներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Բելգորոդին և Նիժնեկամսկին։Զախարովայի խոսքով՝ Բելգորոդի և Նիժնեկամսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների բոլոր մեղավորները կպարզվեն ու անխուսափելի խիստ պատիժ կկրեն:«Դրանց բոլոր մեղսակիցները կպարզվեն և կկրեն անխուսափելի խիստ պատիժ կամ ռազմական առումով հատուցում կստանան», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներին՝ կոշտ գնահատական տալ Բելգորոդում և Նիժնեկամսկում Կիևի ահաբեկչական հանցագործություններին:Նշենք, որ այսօր առավոտյան Նիժնեկամսկը դաժան հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ներով։ Հարձակումն իրականացվել է ինչպես արտադրական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մի երեխա, բժշկական օգնության համար դիմել է 75 մարդ, նրանցից 21-ը հոսպիտալացվել է: Թաթարստանում սուգ է հայտարարվել։Օգոստոսի 9-ի գիշերը Բելգորոդը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակմանը։ Զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 26-ը, այդ թվում՝ երկու երեխա։ Վնասվել է շուրջ 30 բազմաբնակարան, ինչպես նաև 3 սոցիալական և 6 առևտրային շենք, ավելի քան 30 ավտոմեքենա։
նիժնեկամսկ
բելգորոդ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104300675_45:0:2776:2048_1920x0_80_0_0_f8ddf843728fb76974b946613d6e0734.jpg.webp
նիժնեկամսկ, անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ, զոհ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
նիժնեկամսկ, անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ, զոհ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Զախարովան միջազգային հանրությանը և անկախ լրատվամիջոցներին կոչ է արել կոշտ գնահատական տալ Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական գործողություններին:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Կիևը գիտակցաբար չարագործություններ է իրականացնում ահաբեկչական նպատակներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Բելգորոդին և Նիժնեկամսկին։
«Ռազմական տեսանկյունից այդ անիմաստ հարվածները թշնամին իրականացնում է գիտակցաբար՝ ահաբեկչական նպատակներով», – ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Զախարովայի խոսքով՝ Բելգորոդի և Նիժնեկամսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների բոլոր մեղավորները կպարզվեն ու անխուսափելի խիստ պատիժ կկրեն:
«Դրանց բոլոր մեղսակիցները կպարզվեն և կկրեն անխուսափելի խիստ պատիժ կամ ռազմական առումով հատուցում կստանան», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներին՝ կոշտ գնահատական տալ Բելգորոդում և Նիժնեկամսկում Կիևի ահաբեկչական հանցագործություններին:
«Կոչ ենք անում միջազգային հանրության ողջամիտ ներկայացուցիչներին, պատկան միջազգային կառույցներին և անկախ լրատվամիջոցներին՝ կոշտ գնահատական տալ Կիևի ահաբեկչական հանցագործություններին», – ասված է Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:
Օգոստոսի 9-ի գիշերը Բելգորոդը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակմանը։ Զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 26-ը, այդ թվում՝ երկու երեխա։ Վնասվել է շուրջ 30 բազմաբնակարան, ինչպես նաև 3 սոցիալական և 6 առևտրային շենք, ավելի քան 30 ավտոմեքենա։