Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

10.08.2026 | 16:46

Ազգային ժողովում էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթներին։

Նրա խոսքով՝ Ղազարյանը մոտենում է ամբիոնին և դիմում երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին, սակայն չի հիշատակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունը։

«Մի հատ տենց պատգամավոր ունեինք նախորդ գումարման Ազգային ժողովում, ամբողջ նիստերի ընթացքում մեջքով էր մեզ նստում։ Հիմա սա դրա այլ դրսևորումն է»,- ասաց նա։
Աղաջանյանը նաև դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին և խմբակցության ղեկավարին՝ հարցնելով՝ արդյոք Ղազարյանի վարքագիծը խմբակցության կողմից նպատակային է, թե պատգամավորը գործում է առանց խմբակցության վերահսկողության։

«Ամեն դեպքում խնդրում եմ կարգի հրավիրե՛ք ձեր գործընկերոջը»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment