ԱԺ-ում բաշխվել են մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները (PAN.am)

9-րդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ընտրել է Ֆինանսավարկային և բյուջետային, Տարածքային կառավարման և ինքնակառավարման, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները՝ նախագահների թեկնածուների առաջադրման համար, հայտնում է Aysor.am-ը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, Կրթության հանձնաժողովը, Առողջապահության հարցերով հանձնաժողովը, Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը, Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովը։

«Հայաստան» դաշինքը՝ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը։

Հաշվի առնելով խորհրդարանում ներկայացված խմբակցությունների պատգամավորների թվի հարաբերակցությունը՝ մշտական հանձնաժողովների անդամների առավելագույն թիվը սահմանվել է 8. 5–ը՝ ՔՊ–ի, 2–ը «Ուժեղ Հայաստան»–ի, իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությանը:

ԱԺ-ում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12:

Leave a comment