Ուզբեկստանի 7 քաղաքացի է զոհվել Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով. Ուզբեկստանի ԱԳՆ

Բաժանորդագրվել

Այսօր ավելի վաղ Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ առավոտյան Նիժնեկամսկը ուկրաինական ԱԹՍ-ներով դաժան հարձակման է ենթարկվել:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ուզբեկստանի 7 քաղաքացի է զոհվել Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ներով հարձակման հետևանքով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ուզբեկստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Օմոննուլ Ֆայզիևը։

«Այո, զոհվել են մեր յոթ քաղաքացիներ», — ասել է Ֆայզիևը՝ հաստատելով Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Այսօր ավելի վաղ Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ առավոտյան Նիժնեկամսկը ուկրաինական ԱԹՍ-ներով դաժան հարձակման է ենթարկվել: Հարձակումն իրականացվել է ինչպես արտադրական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մի երեխա։ Բժշկական օգնության է դիմել 75 մարդ, նրանցից 21-ը հոսպիտալացվել է։

Թաթարստաննում սուգ է հայտարարվել։ ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ավելի ուշ Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զոհվածների թվում կան Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ:

Leave a comment