Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են բեռնատարը և 2 մարդատար ավտոմեքենա. կան տուժածներ

Բաժանորդագրվել

Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Սյունիքի մարզում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ծղուկ բնակավայրի հարևանությամբ վթար է տեղի ունեցել. բախվել են վրացական պետհամարանիշներով բեռնատարը, «Տոյոտա» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում են Sputnik Արմենիայի թղթակիցները:

Վթարը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ, զոհեր չկան, մի քանի անձ թեթև վնասվածքներ են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Կադրերում երևում է, որ «Տոյոտա»-ի անվտանգության բոլոր բարձիկները բացվել են, հետևի դուռն ամբողջությամբ կոտրվել է: «Կիա»-ի անվտանգության 1 բարձիկ նույնպես բացվել է:
Բեռնատար մեքենան կողաշրջվել է, և բոլոր մեքենաները հայտվել են ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում:

Leave a comment