Քասախի նախկին ղեկավարն ու ևս 5 անձ ձերբակալվել են

https://arm.sputniknews.ru/20260810/qasakhi-nakhkin-ghekavarn-u-evs-5-andz-dzerbakalvel-en-105603103.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_d3d5dcffc73c6d58962c0e390479071c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քասախ համայնք, ձերբակալություն, հայաստան, հող, աճուրդ

քասախ համայնք, ձերբակալություն, հայաստան, հող, աճուրդ

Բաժանորդագրվել

Քասախի նախկին ղեկավարի և համայնքապետարանի նախկին աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 28 դրվագով։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ձերբակալվել են Քասախի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը (նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը) և ևս 5 անձ այսօր ձերբակալվել են։ ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ Քասախ համայնքի նախկին ղեկավարը կեղծ աճուրդների միջոցով 28 հողամաս է օտարել։

«Ա.Մ․-ն, 1996-2021 թթ․ հանդիսանալով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը, և նրա եղբորորդին՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ն․Մ․-ն, համայնքապետարանի աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ 2016-2019 թվականների ընթացքում փաստացի չիրականացված աճուրդների վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր են կազմել։ Այդպիսով համայնքին պատկանող բնակավայրերի և գյուղատնտեսական բնակավայրերի նպատակային նշանակության շուրջ 228 մլն դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողն օտարել են իբր աճուրդներում հաղթող անձանց»,- ասված է նախաքննական մարմնի հաղորդագրության մեջ։

Ա․Մ․-ի և համայնքապետարանի նախկին աշխատակիցներից 5-ի նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով: Բոլորը ձերբակալվել են։

Հիշեցնենք, որ Արա Մկրտչյանը 25 տարի շարունակ՝ 1996-2021 թթ․, եղել է Քասախի գյուղապետը/համայնքի ղեկավարը: 2021 թվականին նրան մեղադրանքներ են առաջադրվել մի քանի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և գույքի յուրացման հատկանիշներով: Անցել է մի շարք դատական գործընթացներով։

Leave a comment