Որևէ բան մեր մարտավարության մեջ չի փոխվել․ ԱԺ նախագահը՝ գերիների մասին (ՎԻԴԵՈ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի այցի շրջանակում գերիների հարցում առաջխաղացմանը. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի այցի շրջանակում գերիների հարցում առաջխաղացմանը և հայտնել, որ որևէ բան իրենց մարտավարության մեջ չի փոխվել։


«Դուք ինձ հաճախ եք տալիս այդ հարցը: Մենք ասում ենք, որ մենք հրապարակային դրա մասին չենք խոսում, և գործը արվում է։ Այս ասածից հետո ինչ-որ քանակությամբ մարդիկ վերադառնում են ՀՀ։ Որևէ բան այդ մարտավարության մեջ չի փոխվել»,- նշել է Սիմոնյանը:


ԱԺ նախագահը հայտնել է, որ մշտապես խոսվում է թե՛ գերիների, թե՛ անհայտ կորածների ճակատագրի, թե՛ բոլոր այլ խնդիրների մասին:


Leave a comment