ԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցը


Խորհրդարանը քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները: 


Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Դոնթի բանաձևով: 


ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց՝ ըստ Դոնթի բանաձևի՝ այդ համամասնությունը հետևյալն է՝ 8 հանձնաժողովի նախագահներ կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանը» և 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:


«Բանաձևի համաձայն՝ 7 հանձնաժողովների նախագահների տեղակալներ կառաջադրի ՔՊ խմբակցությունը, 4-ը՝ «Ուժեղ Հայաստանը» և 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: Բանաձևի համաձայն՝ առաջին և երկրորդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է ՔՊ խմբակցությանը»,- հայտնեց ԱԺ նախագահը: 

Leave a comment