https://arm.sputniknews.ru/20260810/azh-um-steghtsvec-patgamavvorakan-etikaji-handznazhvoghvov-qp-n-kunena-5-andam-105597125.html
ԱԺ-ում ստեղծվեց պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ
ԱԺ-ում ստեղծվեց պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ
Sputnik Արմենիա
Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։ 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T14:33+0400
2026-08-10T14:33+0400
2026-08-10T14:34+0400
էթիկայի հանձնաժողով
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105350558_0:84:1600:984_1920x0_80_0_0_94142bd793bc55644b300e6c4d9cb463.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱԺ-ում կգործի պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ։ Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել 10 անդամից կազմված՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ երկու տարի գործունեության ժամկետով։ Նախագծով հանձնաժողովի ղեկավար պաշտոնների բաշխման հատուկ մեխանիզմ է նախատեսվում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը վերապահվում է հանձնաժողովի առաջին նախագահի նշանակման իրավունքը, իսկ մյուս խմբակցությունները համապատասխանաբար ստանում են նախագահի կամ տեղակալի պաշտոն զբաղեցնելու իրավունք՝ սահմանված հերթականությամբ։ Հանձնաժողովի գործունեության ընթացքում ղեկավար պաշտոնները պետք է ռոտացիայի ենթարկվեն։«Պատգամավորական էթիկայի բարձր չափանիշների սահմանումը և դրանց պահպանման արդյունավետ մեխանիզմների առկայությունը խորհրդարանական ժողովրդավարության կարևոր բաղադրիչներ են։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել պատգամավորական էթիկային վերաբերող հարցերի քննության արդյունավետ, թափանցիկ և հաշվետու խորհրդարանական համակարգ և բարձրացնել Ազգային ժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահությունը»,– հավելել էր Ջուլհակյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105350558_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9a9c1ffbcb64eb324af4a6b3a594e617.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էթիկայի հանձնաժողով, աժ (ազգային ժողով)
էթիկայի հանձնաժողով, աժ (ազգային ժողով)
14:33 10.08.2026 (Թարմացված է: 14:34 10.08.2026)
Բաժանորդագրվել
Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱԺ-ում կգործի պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ։ Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել 10 անդամից կազմված՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ երկու տարի գործունեության ժամկետով։
«Հանձնաժողովում տեղերը բաշխվելու են խորհրդարանական խմբակցությունների պատգամավորների թվի համամասնությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովում կունենա 5 անդամ նշանակելու իրավունք, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ 3 անդամ, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ»,- ասաց Ջուլհակյանը։
Նախագծով հանձնաժողովի ղեկավար պաշտոնների բաշխման հատուկ մեխանիզմ է նախատեսվում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը վերապահվում է հանձնաժողովի առաջին նախագահի նշանակման իրավունքը, իսկ մյուս խմբակցությունները համապատասխանաբար ստանում են նախագահի կամ տեղակալի պաշտոն զբաղեցնելու իրավունք՝ սահմանված հերթականությամբ։ Հանձնաժողովի գործունեության ընթացքում ղեկավար պաշտոնները պետք է ռոտացիայի ենթարկվեն։
«Պատգամավորական էթիկայի բարձր չափանիշների սահմանումը և դրանց պահպանման արդյունավետ մեխանիզմների առկայությունը խորհրդարանական ժողովրդավարության կարևոր բաղադրիչներ են։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել պատգամավորական էթիկային վերաբերող հարցերի քննության արդյունավետ, թափանցիկ և հաշվետու խորհրդարանական համակարգ և բարձրացնել Ազգային ժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահությունը»,– հավելել էր Ջուլհակյանը։