ՔՊ-ն առաջարկեց ստեղծել պատգամավորական Էթիկայի հարցերին առնչվող ժամանակավոր հանձնաժողով։ «Հայաստան» խմբակցության քարտուցղար Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ այդ հանձնաժողովը ստեղծելու գործում անուրանալի ներդրում է ունեցել 8-րդ գումարման խորհրդարանում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ուստի խմբակցությունը կողմ է քվեարկելու այդ որոշմանը։