ԵՄ-ի որոշումները, ուկրաինացի փախստականների վերաբերյալ, ձգձգում են հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինացի տղամարդկանց հայրենիք վերադարձնելուն ուղղված ԵՄ որոշումները պայմաններ են ստեղծում հակամարտության երկարաձգման համար, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է РИА Новости-ն։

«ԵՄ-ն ռազմականացնելուն միտված եվրոպացիների մտածողությունը պարզ է. ուկրաինացիների հայրենիք վերադարձը կնպաստի հակամարտության երկարաձգմանը», – ասել է դիվանագետը։

Գալուզինի խոսքով՝ եվրոպական էլիտաները հույս ունեն ուկրաինացի փախստականների հայրենիք վերադարձը ներկայացնել որպես հաջողություն ընտրողների առջև, միաժամանակ հույս ունենալով կրճատել նրանց պահման վրա ծախսվող բյուջեի գումարները։

Leave a comment