Առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ. Արուսյակ Ջուլհակյան


Խորհրդարանը քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին հարցը:


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովները ստեղծվում են առաջին նստաշրջանում ԱԺ որոշմամբ: 


ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծ:


Որոշման նախագիծը ներկայացրեց խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: 


Նախագծով առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ:


«Հաշվի առնելով, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ունի 64 անդամ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 12  անդամ, նախագծով առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների ընդհանուր թիվը սահմանել՝ հաշվի առնելով գործնականում այդ հանձնաժողովների աշխատանքային ծանրաբեռնվածությունը»,- հայտնեց Ջուլհակյանը:

Leave a comment