Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողը Լիոնել Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը՝ Խորխե Մեսիին, հաղորդում է Clarín-ը:

Խորխե Մեսիի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել իր հայրենի քաղաք Ռոսարիոյում: Արարողությունը փակ է եղել:

Մեսին Ռոսարիո էր ժամանել ընտանիքի հետ: Վերջին շրջանում Խորխե Մեսին պայքարում էր ծանր հիվանդության դեմ: Նա մահացել էր 68 տարեկանում:

Leave a comment