Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ:


Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ օգոստոսի 10-ի նիստին ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:


Փակ քվեարկության համաձայն՝ Արամ Վարդևանյանն ստացավ 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն:


Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ խմբակցությունն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում:


ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը:


Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած և ընտրված երկու ԱԺ փոխնախագահներն են Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:

Leave a comment