11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է

Հասարակություն

10.08.2026 | 12:04

ՀՀ իրավապահ մարմինների միջոցառումների արդյունքում Ռուսաստանում հայտնաբերվել և 2026 թվականի հունիսի 18-ին Հայաստան է արտահանձնվել շուրջ 11 տարի հետախուզման մեջ գտնվող Վ․Մ․-ն, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 10.98 մլն եվրո հափշտակելու և փողերի լվացման մեջ։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ 2012-2013 թվականներին մի խումբ անձինք կեղծ փաստաթղթերի միջոցով բանկից հափշտակել են 10 մլն 980 հազար եվրո, որի մի մասը կանխիկացվել, իսկ մյուս մասը փոխանցվել է հանցավոր սխեմայում ներգրավված անձանց հաշիվներին։

Վ․Մ․-ն 2015 թվականին ներգրավվել էր որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Հայաստան արտահանձնելուց հետո նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

Վ․Մ․-ի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունն ուղարկվել է հսկող դատախազին։ Նույն գործով ներգրավված ևս երկու անձինք նախկինում դատապարտվել են ազատազրկման։

Leave a comment