Խերսոնի մարզում ՌԴ զինվորականների դեմ ահաբեկչություն ծրագրող Կիևի գործակալ է ձերբակալվել

Բաժանորդագրվել

Տղամարդը խոստովանել է մեղքը և համագործակցում է իրավապահների հետ։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱԴԾ-ի աշխատակիցները Խերսոնի մարզի Սկադովսկ քաղաքում ձերբակալել են ՌԴ քաղաքացու, որին կասկածում են Ուկրաինայի հատուկ ծառայությունների առաջադրանքով ռուսաստանցի զինծառայողների դեմ ահաբեկչական հարձակում ծրագրելու մեջ։ Այս մասին հայտնել է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածը 1976 թվականին ծնված տղամարդ է։ ԱԴԾ-ն պնդում է, որ նրան Telegram-ի միջոցով հավաքագրել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցը։ Նա պետք է Սկադովսկում տեղակայված ՌԴ զինվորականների դեմ ահաբեկչական հարձակում կազմակերպեր։

Ձերբակալության ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է ռադիոկառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարք, որը քողարկված էր որպես լիցքավորող սարք։ ԱԴԾ-ի տվյալներով՝ պայթուցի նյութը կշռում էր ավելի քան 200 գրամ։ Առգրավվել է նաև հեռախոսը, որը օգտագործվել է համակարգողի հետ կապի համար։ Գերատեսչությունը հայտարարել է, որ սարքում առկա նամակագրությունը վկայում է ձերբակալվածի անօրինական գործունեության մասին։

Խերսոնի մարզի գծով ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ահաբեկչության փորձի և պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության հոդվածներով։

Գենիչեսկի շրջանային դատարանը մեղադրյալին կալանավորել է։ Տղամարդը խոստովանել է մեղքը և համագործակցում է քննության հետ։

Leave a comment