Բարեգործությունը փողի չափի հետ կապ չունի. Ծառուկյանը` իր հասցեին մեղադրանքների մասին

https://arm.sputniknews.ru/20260810/baregvortsutjuny-pvoghi-chapi-het-kap-chuni-tsarukjany-ir-hascein-meghadranqneri-masin-105589585.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103409898_501:150:2048:1311_1920x0_80_0_0_24da1dac0002e9055a5fa0f34a2e40e6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ ծառուկյան, բարեգործություն

գագիկ ծառուկյան, բարեգործություն

Բաժանորդագրվել

ԲՀԿ առաջնորդի խոսքով` իրեն տարիներ շարունակ մի միտք է տանջել, թե ինչո՞ւ պետք է միշտ միայն սփյուռքը օգնի Հայաստանին։ Նա որոշել է փոխել այդ ավանդույթը։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանը «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել, որում անդրադարձել է այն մեղադրանքներին, որ ինքն իբր տարիներ շարունակ բարեգործական աշխատանքներ է կատարել՝ օգուտներ ստանալու և սեփական շահերը առաջ մղելու համար։

Նա ընդգծել է, որ հնարավոր չէ միայն բարեգործությամբ երկիր պահել։ Ըստ Ծառուկյանի` երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, նոր ստեղծվող աշխատատեղերով, նոր տնտեսական հզորություններով, առողջ տնտեսական միջավայրերով և կառավարման էֆեկտիվ համակարգերով։ Այնուամենայնիվ, գործարարը վստահ է, որ բարեգործությունը կարող է օգնել հազարավոր մարդկանց և զարգացնել մշակույթը, գիտությունը, կրթությունը, սպորտը և այլ ոլորտներ։

«Դու կարող ես փրկել կյանքեր, կառուցել եկեղեցիներ, տպագրել գրքեր, նկարահանել ֆիլմեր, հնարավորություններ ստեղծել կրթություն ստանալու, բեմադրել ներկայացումներ, անել այլ կարևոր գործեր։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Եվ խնդիրն ամենևին փողի չափի մեջ չէ»,–նշել է նա։

Գործարարի խոսքով` իրեն տարիներ շարունակ մի միտք է տանջել, թե ինչո՞ւ պետք է միշտ միայն սփյուռքը օգնի Հայաստանին։ Նա որոշել է փոխել այդ ավանդույթը։

«Ու որոշեցի ինքս լինել հայաստանցի այն բարեգործը, ով օգնում է աշխարհի տարբեր ծայրերում դժվարության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։ Այդպես ես՝ Հայաստանում ծնված ու կայացած Գագիկ Ծառուկյանս, օգնել եմ պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայի մեր հայրենակիցներին, Լիբանանի մեր հայրենակիցներին, Իրանի հայ համայնքին, Մերձավոր Արևելքի տարբեր երկրների հայ համայնքներին, տարբեր երկրներում ֆինանսական խնդիրների առաջ հայտնված հայկական վարժարաններին, դպրոցներին, աշխարհի տարբեր երկներում մեր եկեղեցիներին ու հայկական համայնքներին»,–գրել է նա։

Ծառուկյանը շեշտել է, որ բարեգործությունը փողի չափի հետ կապ չունի։ Բարեգործությունը օգնում է ձևավորել ավելի լավ հասարակություն։

Ծառուկյանը կալանքի տակ է հուլիսի 7-ից՝ մի շարք մեղադրանքներով։ Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել նաև 2020 թվականին։ Այդ ժամանակ քաղաքական գործիչը մեղադրվում էր 2017 թվականին ընտրակաշառք տալու մեջ։ Գործի նյութերի համաձայն՝ նա նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստումներ է տվել ընտրողներին շահագրգռելու համար։

Leave a comment