Պարոն Վարդևանյանը բավականին բարձր սանդղակի մասնագետ է, բացի մասնագիտական տվյալներից, ունի նաև գաղափարական հենք, այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը։
«Կա մինիմում 3-4 պատգամավոր, որ այստեղ են միայն նրա համար, որ պարոն Վարդևանյանը ժամանակին ճիշտ իրավագիտական լուծում է տվել»,-ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով ՀՀ-ի տարածքային հարցերին՝ Կարապետյանը նշեց, որ պատմական հայրենիքը նպատակ է. «ՀՀ-ն չունի նկրտում որևէ երկրի նկատմամբ, բայց կա նաև պատմական հայրենիք, դա փաստ է»։