Քաղաքականություն
10.08.2026 | 11:10
«Ձեր քմծիծաղից մինչև մեղադրյալի կարգավիճակ, կարծում եմ, բաժանում է ընդամենը մի շիշ վիսկի և WhatsApp-ի մեկ հաղորդագրություն[։ Իսկ նման իրավիճակներում պարոն Վարդևանյանի ծառայությունները, նաև որպես պրոֆեսիոնալ իրավաբանի, կարծում եմ՝ ձեզ շատ են պետք գալու»,- Ազգային ժողովի ամբիոնից դիմելով իշխանական պատգամավորներին՝ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Անդրադառնալով նիստերի ընթացքում իշխանության ներկայացուցիչների արձագանքներին՝ Ղազարյանն ընդգծեց․
«Ես մինչև հիմա գիտեի, որ իմ խոսքը տագնապ է առաջացնում, մարդիկ խուսափում են ինձ հետ հանդիպելուց, բազմաթիվ դեպքեր են եղել, որ ես որպես քաղաքացի եմ եկել Ազգային ժողով, և մարդիկ խուսափել են, վախեցել են, իմ տպավորությամբ, ինձ հետ հանդիպելուց։ Բայց որ իմ լռությունից էլ կարող են վախենալ, սա ինձ համար բացահայտում էր այս նստաշրջանի, այս նիստերի ընթացքում»։
Մանարամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան