Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ

Բաժանորդագրվել

Եվրոպական էլիտաները հույս ունեն ուկրաինացի փախստականների հայրենիք վերադարձը ներկայացնել որպես հաջողություն ընտրողների առջև։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ուկրաինացի տղամարդկանց հայրենիք վերադարձնելուն ուղղված ԵՄ որոշումները պայմաններ են ստեղծում հակամարտության երկարաձգման համար, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«ԵՄ-ն ռազմականացնելուն միտված եվրոպացիների մտածողությունը պարզ է. ուկրաինացիների հայրենիք վերադարձը կնպաստի հակամարտության երկարաձգմանը», – «Իզվեստիա» թերթին ասել է դիվանագետը։

Գալուզինի խոսքով՝ եվրոպական էլիտաները հույս ունեն ուկրաինացի փախստականների հայրենիք վերադարձը ներկայացնել որպես հաջողություն ընտրողների առջև, միաժամանակ հույս ունենալով կրճատել նրանց պահման վրա ծախսվող բյուջեի գումարները։

Leave a comment