Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն տևական ընդմիջումից հետո մասնակցել է պաշտոնական հանդիպման:

Կազանի «Ռուբինի» 26-ամյա ֆուտբոլիստն «Օրենբուրգի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղում փոխարինման է մտել 57-րդ րոպեին: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Ուգոչուկվու Իվուն տևական ժամանակ վերականգնում էր մեջքի վիրահատությունից հետո: Կիսապաշտպանը նախորդ անգամ պաշտոնական խաղի մասնակցել էր 2025 թվականի նոյեմբերի 8-ին: Հուլիսին նա խաղադաշտ էր վերադարձել Մոսկվայի «Սպարտակի» դեմ ընկերական խաղում:

Leave a comment