ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության անկումը` նոր ռիսկ. ինչ է զգուշացնում և առաջարկում տնտեսագետը

https://arm.sputniknews.ru/20260810/hh-rd-arevtrashrjanarutjan-ankumy-nvor-risk-inch-e-zgushacnum-ev-arajarkum-tntesagety-105544890.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2062/70/20627091_153:0:1576:1067_1920x0_80_0_0_6d908ac9e5526f55b4412bda3a0d6113.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, առևտուր, տնտեսություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ներմուծում, արտահանում

հայաստան, ռուսաստան, առևտուր, տնտեսություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ներմուծում, արտահանում

Բաժանորդագրվել

Տնտեսագետի կարծիքով` Հայաստանի արտաքին առևտրի նվազումը կարող է բացասական ազդել նաև ՀՀ ՀՆԱ-ի, աշխատատեղերի, հայկական դրամի վրա:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի միջև նկատվող առևտրաշրջանառության անկման միտումը մեծապես պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով փոխված ապրանքային հոսքերով։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Գրիգոր Նազարյանը։
Օգոստոսի 6-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր,որ 2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը ռեկորդային՝ 12 միլիարդ դոլարի էր հասնում։ Նախորդ տարի այն նվազել է մինչև 8 միլիարդի։ 2026 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ կրճատվել է շուրջ 567 միլիոն դոլարով։

Տնտեսագետ Գրիգոր Նազարյանի գնահատմամբ` եթե այդ նվազման միտումը շարունակվի, Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը կարող է զգալի բացասական լինել։

Ամենախոցելի ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է, քանի որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը երկար տարիներ գնացել է ռուսական շուկա։ Այլընտրանքային շուկաներ գտնելը` դեպի ԵՄ կամ այլ երկրների շուկաներ, ըստ նրա, ոչ միայն դժվար ու բարդ, այլև երկարաժամկետ գործընթաց է։

«Մենք չենք կարող մեկ կամ երկու տարվա ընթացքում փոխարինել այն ծավալները, որոնք տարիներ շարունակ ձևավորվել են ռուսական շուկայում։ Դրա համար ժամանակ է պետք՝ տարիներ, նոր արտահանման երթուղիներ, նոր գործընկերներ և համապատասխան ստանդարտներ։ Նույն տնտեսական գոտում գտնվող երկրներն ավելի հեշտ են ինտեգրվում։ Հայաստանում հայ տնտեսվարողներին շատ դժվար է լինելու ԵՄ ստանդարտներին համապատասխան արտադրանքներ ստեղծելը»,– ընդգծում է նա։

Տնտեսագետի խոսքով` նոր շուկաներ մուտք գործելու համար անհրաժեշտ է ոչ միայն արտադրանքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, այլև ստեղծել կայուն լոգիստիկ ուղիներ, ապահովել արտահանման կանխատեսելի ծավալներ և ձևավորել վստահելի գործընկերային հարաբերություններ։

«Տնտեսական ինտեգրումն ավելի հեշտ է այն երկրների միջև, որոնք գտնվում են զարգացման համադրելի մակարդակի վրա, իսկ Հայաստանի համար այդ գործընթացը բարդացնում են ինչպես արտադրական, այնպես էլ մրցունակության խնդիրները», – նկատում է Նազարյանը։

Եթե Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության անկումը շարունակական բնույթ կրի, դրա ազդեցությունը կզգացվի ոչ միայն արտահանման, այլև Հայաստանի ամբողջ տնտեսության վրա։ Նազարյանը թվարկում է` կարող են դանդաղել տնտեսական աճի տեմպերը, նվազել համախառն ներքին արդյունքի աճը, իսկ որոշ ոլորտներում՝ առաջանալ աշխատատեղերի կրճատման ռիսկեր։

Միաժամանակ, ըստ տնտեսագետի, արտաքին առևտրի նվազումը կարող է ճնշում գործադրել նաև հայկական դրամի վրա։

«Եթե արտարժույթի առաջարկը նվազում է, դա չի կարող չազդել փոխարժեքի վրա։ Հետագայում դա կարող է անդրադառնալ նաև վճարային հաշվեկշռի և գնաճային գործընթացների վրա»,– ասում է նա։

Ռիսկերը կարող են խորանալ նաև այն դեպքում, եթե նվազեն Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները կամ միգրանտների եկամուտները, որոնք շարունակում են կարևոր դեր խաղալ երկրի արտաքին ֆինանսական հոսքերում։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը

Գրիգոր Նազարյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա արտահանման մեծ շուկա։ Մեր երկիրը չպետք է հույսը դնի միայն ներքին սպառման վրա։ Տնտեսագետի խոսքով` պետք է դիվերսիֆիկացնել նաև արտահանումը։

«Մենք ներքին սպառման շուկա չենք կարող լինել միայն։ Եթե ուզում ենք կայուն տնտեսական աճ, պետք է կարողանանք ստեղծել ավելացված արժեք և այն վաճառել արտաքին շուկաներում։ Հայաստանը պետք է զարգացնի սեփական արտադրական ներուժը, ընդլայնի արտահանման աշխարհագրությունը և տնտեսության աճը կառուցի ոչ թե վերաարտահանման կամ ներմուծման, այլ տեղական արտադրության վրա հիմնված արտահանման միջոցով»,– նշում է Նազարյանը։

Տնտեսագետի գնահատմամբ՝ արտահանման նոր ուղղությունների զարգացումը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավումը, միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրության խթանումը և արտադրողականության բարձրացումը պետք է դառնան Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Հուլիսի 27-ից սահմանափակվել է նաև Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment