Դանակահարություն Արարատում. 24–ամյա երիտասարդը դանակահարել է 20 և 21 տարեկան տղաների

Բաժանորդագրվել

Դանակահարված երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզում դանակահարության դեպք է գրանցվել։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն Վեդիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։

«Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,–ասված է հաղորդագրության մեջ։

21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Leave a comment