Իսրայելը մերժում է Գազայի կարգավորման համար Խաղաղության խորհրդի կողմից առաջարկված 15 կետանոց ծրագրի պայմանները։
Ինչպես հաղորդում է Ynet-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Իսրայելի պաշտպանության բանակը դուրս չի բերի իր զորքերը, մինչև Համասը չզինաթափվի։
Եվ երբ ես ասում եմ «զինաթափում», ես նկատի ունեմ ծանր զենքեր, թեթև զենքեր, բոլոր տեսակի զենքեր»,- նշել է Նեթանյահուն։