https://arm.sputniknews.ru/20260809/ukrainaji-zu-drvonneri-hardzakumy-rd-marzeri-vra-tuzhatsneri-tvum-erekhaner-kan-105574171.html
Ուկրաինայի ԶՈւ դրոնների հարձակումը ՌԴ մարզերի վրա. տուժածների թվում երեխաներ կան
Ուկրաինայի ԶՈւ դրոնների հարձակումը ՌԴ մարզերի վրա. տուժածների թվում երեխաներ կան
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների երկնքում խոցել են ավելի քան 150 ուկրաինական ԱԹՍ։ Այս ժամի մյուս կարևոր լուրերը`… 09.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-09T11:32+0400
2026-08-09T11:32+0400
2026-08-09T11:32+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91455766_0:74:1280:794_1920x0_80_0_0_ecb43823e057b27d8e2053b2e343dbdb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը կրկին անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ռուսաստանի մի շարք մարզերի վրա։Մասնավորապես, Բելգորոդը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման, որի հետևանքով տուժել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։«Բելգորոդը կրկին Կիևի ահաբեկիչների անօդաչուների զանգվածային հարձակման տակ է։ Այս պահի դրությամբ հարվածների հետևանքով 13 տուժածի, այդ թվում՝ երկու երեխայի մասին տեղեկություն է ստացվել»,– Telegram-ի իր ալիքում գրել է Բելգորոդի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։Նշվում է, որ չորսամյա տղային բեկորային վնասվածքներով շտապօգնության բրիգադը տեղափոխել է մանկական մարզային կլինիկական հիվանդանոց։Բացի այդ, իննամյա տղային և երեք մեծահասակի բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում։ Շտապօգնության բրիգադները ևս ութ վիրավորի տեղափոխել են Բելգորոդի բուժհաստատություններ։Իր հերթին Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն հայտնել է, որ անօդաչուի բեկորներն ընկել են քաղաքի երկու ձեռնարկությունների և մեկ առանձնատան տարածքում։ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների երկնքում խոցել են ավելի քան 150 ուկրաինական ԱԹՍ։«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 153 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության, Թաթարստանի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասի տարածքների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91455766_0:0:1280:960_1920x0_80_0_0_a3d94d678e1f77066059005d686a31da.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների երկնքում խոցել են ավելի քան 150 ուկրաինական ԱԹՍ։ Այս ժամի մյուս կարևոր լուրերը` հաջորդիվ։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը կրկին անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ռուսաստանի մի շարք մարզերի վրա։
Մասնավորապես, Բելգորոդը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման, որի հետևանքով տուժել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
«Բելգորոդը կրկին Կիևի ահաբեկիչների անօդաչուների զանգվածային հարձակման տակ է։ Այս պահի դրությամբ հարվածների հետևանքով 13 տուժածի, այդ թվում՝ երկու երեխայի մասին տեղեկություն է ստացվել»,– Telegram-ի իր ալիքում գրել է Բելգորոդի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Նշվում է, որ չորսամյա տղային բեկորային վնասվածքներով շտապօգնության բրիգադը տեղափոխել է մանկական մարզային կլինիկական հիվանդանոց։
Բացի այդ, իննամյա տղային և երեք մեծահասակի բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում։ Շտապօգնության բրիգադները ևս ութ վիրավորի տեղափոխել են Բելգորոդի բուժհաստատություններ։
Իր հերթին Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն հայտնել է, որ անօդաչուի բեկորներն ընկել են քաղաքի երկու ձեռնարկությունների և մեկ առանձնատան տարածքում։
«Անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով տնտեսական շինությունում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Տուժածներ չկան»,- Telegram-ի իր ալիքում նշել է Կրավչենկոն։
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների երկնքում խոցել են ավելի քան 150 ուկրաինական ԱԹՍ։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 153 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության, Թաթարստանի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասի տարածքների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։