Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ

Քաղաքականություն

09.08.2026 | 11:18

Օգոստոսի 9-ի գիշերը Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բելգորոդին, հայտնել է մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։

Նրա տվյալներով՝ տուժել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Չորս տարեկան տղան կրծքավանդակի բեկորային վնասվածքներով հոսպիտալացվել է։

Անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհվել են առանձնատուն և երկու ավտոմեքենա։ Վնասվել են առնվազն չորս բազմաբնակարան շենք, վարչական շենք, ինչպես նաև սոցիալական և առևտրային նշանակության օբյեկտներ։

Նովոռոսիյսկում «ԱԹՍ-ի բեկորներ» են ընկել քաղաքի երկու ձեռնարկությունների տարածքում և Վերխնեբականսկի ավանի առանձնատներից մեկի տարածքում, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։ Հրդեհվել է տնտեսական շինություն, սակայն հրդեհն արդեն մարվել է։ Տուժածներ չկան։

Բաշկորտոստանի արտակարգ իրավիճակների պետական կոմիտեն հայտնել է, որ ուկրաինական անօդաչուները փորձել են հարձակվել Ուֆայի ձեռնարկությունների վրա։ Անօդաչուները խոցվել են, սակայն դրանցից մեկը հարվածել է Դյոմսկի շրջանում կառուցվող շենքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Leave a comment