Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ կայուն խաղաղության հասնելու գործընթացին. Ֆիդան

Բաժանորդագրվել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հարավային Կովկասն անմիջականորեն ազդում է Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են մշտական խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, և մենք աջակցում ենք այդ գործընթացին», — ասել է Ֆիդանը։

Նա հույս ունի, որ ներկայում գործող հրադադարի ռեժիմը կպահպանվի։

Ֆիդանը նաև նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներն անմիջական ազդեցություն ունեն Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա։

Անդրադառնալով Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի եռակողմ համաձայնագրին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ այն ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ։

Երեկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման շուրջ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Leave a comment