Թեհրանի արդյունաբերական գոտում գործարան է այրվում. կան տուժածներ

Բաժանորդագրվել

Նախնական տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով տուժել է չորս մարդ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։

Հրդեհ է բռնկվել Իրանի Նասիրաբադ (Թեհրանի նահանգ) արդյունաբերական քաղաքի գործարանում, հաղորդում է IRNA-ն։ Թեհրանի արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակ Շերվին Թավրիզի խոսքով՝ հրդեհը բռնկվել է օգոստոսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 7:20-ին։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։

Leave a comment