Եվրոպական Միությունը մշակում է մի ծրագիր, որը կարող է Ուկրաինային մասնակի անդամակցություն տրամադրել դաշինքին արդեն հաջորդ տարի։ Գաղափարը նպատակ ունի Ուկրաինան մշտապես ամրագրել եվրոպական տարածքում և «հեռացնել այն Մոսկվայից», հաղորդել է Politico-ն՝ հղում անելով 10 պաշտոնյաների և դիվանագետների։
Կիեւը պնդում է, որ 2027 թվականին ԵՄ-ին անդամակցելը ներառվի Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրում, նշել է հրատարակությունը։ Գաղափարը, որը քննարկման վաղ փուլում է, ըստ որոշ տեղեկությունների՝ հիմնարար փոփոխություն է ԵՄ-ին նոր երկրների ընդունման եղանակում։ Ծրագիրը նախատեսում է, որ Ուկրաինան տեղ կստանա ԵՄ սեղանի շուրջ նույնիսկ նախքան այն կավարտի լիիրավ անդամակցության իրավունքներ ստանալու համար անհրաժեշտ բոլոր բարեփոխումները։
Աղբյուրների համաձայն, ծրագիրը բաղկացած է հինգ քայլից
▪️ Արագացնել Ուկրաինայի նախապատրաստական աշխատանքները. ԵՄ-ն արագացնում է Ուկրաինայի դիմումը։ Սա ներառում է Կիեւին «կլաստերների» շուրջ բանակցային ոչ պաշտոնական ուղեցույց տրամադրելը՝ անդամակցությանն ուղղված իրավական քայլերը։
▪️ Ստեղծել մասնակի անդամակցության ձևաչափ։
▪️ «Սպասեք Օրբանի հեռանալուն», ով կտրականապես դեմ է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանը։ Բրյուսելը ուշադիր հետևում է ապրիլին Հունգարիայում կայանալիք ընտրություններին։ վարչապետ Վիկտոր Օրբանի հակառակորդ Պետեր Մագյարը խոստանում է Ուկրաինայի անդամակցության հարցը դնել հանրաքվեի, ինչը կարող է փոխել Բուդապեշտի դիրքորոշումը;
▪️ Ներգրավել Թրամփին. Եվրոպական առաջնորդները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Թրամփը, ով աջակցում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի գաղափարին, կարող է ազդել Օրբանի վրա։ Բրյուսելը հույս ունի, որ Թրամփը կկարողանա անձամբ համոզել Բուդապեշտին չարգելափակել որոշումը։
▪️ Վերջին միջոցը – Հունգարիային զրկել քվեարկության իրավունքից. եթե մյուս բոլոր տարբերակները ձախողվեն, ԵՄ-ն կարող է վերադառնալ 7-րդ հոդվածին՝ ամենախիստ քաղաքական պատժամիջոցին, որը ենթադրում է անդամ պետության քվեարկության իրավունքի կասեցում։