https://arm.sputniknews.ru/20260808/teghi-e-unecel-nikvol-pashinjani-herakhvosazrujcy-dvonald-trampi-he-105564753.html
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Դոնալդ Թրամփի հետ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Դոնալդ Թրամփի հետ
Sputnik Արմենիա
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 08.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-08T18:02+0400
2026-08-08T18:02+0400
2026-08-08T18:05+0400
դոնալդ թրամփ
նիկոլ փաշինյան
հայաստան
ամն
խաղաղության պայմանագիր
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97914997_0:37:1500:881_1920x0_80_0_0_618c32b8ffe10241bfe31358e7119fff.jpg.webp
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։Զրուցակիցներն ուրախությամբ են արձանագրել, որ Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները։Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։Քննարկվել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97914997_106:0:1439:1000_1920x0_80_0_0_470a687394b9a300b9b1c6c523b54960.jpg.webp
դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան, հայաստան, ամն, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp)
դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան, հայաստան, ամն, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp)
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։
Զրուցակիցներն ուրախությամբ են արձանագրել, որ Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։
Քննարկվել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։