Եվրոպական հանձնաժողովը SpaceRISE կոնսորցիումի հետ համաձայնագիր է ստորագրել IRIS2 արբանյակային խումբն ընդլայնելու համար, հայտնել է NewsBytes-ը։
Համաձայնագրի շրջանակներում տիեզերք կարձակվեն 66 նոր արբանյակներ, որոնցով հիմնական խմբում արբանյակների ընդհանուր թիվը կհասցվի 348-ի։ Նախագիծը կարող է մեկնարկել 2029 թվականին։
Ըստ NewsBytes-ի՝ IRIS2 նախագիծը Եվրամիության պատասխանն է Starlink-ին և այլ արբանյակային ինտերնետային ծառայություններին։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղակայել 330 արբանյակ Երկրի ցածր ուղեծրում և 18-ը՝ Երկրի միջին ուղեծրում։
ԵՄ-ն այս ցանցը մշակել է որպես անվտանգ և հուսալի լուծում եվրոպական կառավարությունների, զինված ուժերի, հետախուզական ծառայությունների և արտակարգ ծառայությունների միջև կապի համար։ Նախագծի նպատակն է աջակցություն ցուցաբերել առաքելության կարևորագույն գործողություններին արտակարգ իրավիճակներում կամ անվտանգ կապ պահանջող պայմաններում։