Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը

68 տարեկանում կյանքից հեռացել է ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողը Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, հաղորդում է Infobae-ն:

Խորխե Մեսին տևական ժամանակ պայքարում էր հիվանդության դեմ: Վերջին օրերին նա Արգենտինայի Ռոսարիո քաղաքի կլինիկաներից մեկում էր, որտեղ էլ մահացել է:

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությունում Ալժիրի հավաքականի դեմ խաղում (3:0) հեթ-տրիկից հետո Մեսին չէր կարողացել զսպել արցունքները: Հանդիպումից հետո 39-ամյա ֆուտբոլիստը պատմել էր, որ իր հույզերը կապված են այն ծանր օրերի հետ, որոնք ունեցել է վերջին շրջանում: Դրանից հետո հայտնի էր դարձել, որ Խորխե Մեսին պայքարում է ծանր հիվանդության դեմ:

Leave a comment