Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգված է ՀԱԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակով

https://arm.sputniknews.ru/20260808/ekeghecineri-hamashkharhajin-khvorhurdy-mtahvogvats-e-haei-shurj-steghtsvats-iravitshakvov-105560107.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105541417_72:0:1209:853_1920x0_80_0_0_4dcbb15dc5d5e590a53cde11f92250ef.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ առաքելական եկեղեցի, եկեղեցիների համաշխարհային խորհուրդ, հայտարարություն

հայ առաքելական եկեղեցի, եկեղեցիների համաշխարհային խորհուրդ, հայտարարություն

Բաժանորդագրվել

Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել եկեղեցու ներքին գործերին անօրինական միջամտության վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով՝ կարևորելով դրա դերը հայկական մշակույթում։

Հայտնել էինք, որ օգոստոսի 7–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։

«ԵՀԽ-ն՝ որպես եկեղեցիների համաշխարհային միություն, վերահաստատում է Հայ առաքելական եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում և քրիստոնեական ընտանիքում: Որպես ԵՀԽ, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցու ներքին գործերին անօրինական միջամտության վերաբերյալ», – ասվում է ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի համակարգող Հենրիխ Բեդֆորդ-Շտրոմի և ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյի հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Նույն «գործով» անցնում են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։

Leave a comment