Ռուսաֆոբիան բնորոշ չէ վրաց ժողովրդին, և Վրաստանում այն պատկերելու միայն արհեստական փորձեր են արվում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը նշել է, որ ընդդիմադիր կուսակցությունները ակտիվացրել են արմատական հակառուսական հռետորաբանությունը՝ արտաքին ուժերի աջակցությամբ։ «Վրաց ժողովրդին բնորոշ չէ ռուսաֆոբիան կամ որևէ այլ ֆոբիա, և երբ դուք արհեստականորեն փորձում եք երկրում ռուսաֆոբիա սերմանել, դա նշանակում է, որ դուք սադրում եք ձեր սեփական երկիրը», – ընդգծել է Կոբախիձեն։
Կոբախիձեն նշել է վերջին տարիներին տեղի ունեցած մի քանի բողոքի ցույցերը, այդ թվում՝ 2022 թվականին ռուսների՝ Վրաստան մուտք գործելու դեմ ընդդիմության բողոքի ցույցը՝ դրանք անվանելով «օտարերկրյա գործակալների կողմից կազմակերպված նպատակային արշավ»։
«Վրաց ժողովուրդը ռուսաֆոբ չէ, ռուսաֆոբներն օտարերկրյա գործակալներն են։ Երբ նրանք չկարողացան Վրաստանին պատերազմի մեջ ներքաշել, սկսեցին տարբեր ռուսաֆոբ արշավներ», – նշել է նա։